ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԱՊԱՔԻՆՈՒՄ, ՏՂԵ՛ՐՔ․ Տասը զինծառայող այժմ բուժում է ստանում․ Շուշան Ստեփանյան

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը սոցցանցի իր էջում գրել է․

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։

Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։

Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։

Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։

Առողջություն և շուտափույթ ապաքինում տղաներին, իսկ զինվորական բժիշկները, իրոք, պատվով են կրում իրենց վեհ կոչումը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *