Տղա լինելուց է խոսու՞մ․ Իր հագի ներքնազգեստն անգամ կոռուպցիայի արդյունք է… Արմեն Դանիելյան

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ գլխավոր դատախազի գլխավոր տեղակալ Արմեն Դանիելյանը սոցցանցի իր էջում գրել է․

Բա Սերժի ժամանակ ինչու՞ չէի խոսում…

Հ.Գ. Ենթադրենք, թե խոսել եմ… ու ինչ էր փոխվելու դրանից… Սերժը Սերժի ձեռքն էր բռնելու, թե ասելու էր՝ Արմեն Դանիելյանը ճիշտ է, Միշիկի փաստաբան գևորգ կոստանյանը սխալ…

Իսկ հիմա ըստ էության… շատերին է հայտնի, թե այս երկրում ով ինչ է արել և ով ում հետ ինչ «քաղաքական չաթլախություններով» է զբաղվել… Հիմա, երբ անձանց ու որոշ անշունչ շարժական «գույքերի» անվանում եմ իրենց սազական անուններով՝ նրանց մոտ «հղիանալու» պրոցես է զարգանում…

Բնականաբար իմ պայքարը քաղաքական չէ. եթե ես իմ գործունեությունը այս փուլում քաղաքականացնեմ կնշանակի ես ազնիվ չեմ իմ պայքարում… ես պայքարում եմ խախտված իրավունքներս վերականգնելու համար, քանզի վստահ եմ, որ այն «տրորվել» է ցինիկորեն…

Այսօր Սահմանադրության պաշտպանությամբ մտահոգվածների նկատելի մասի համար Սահմանադրությունը ծառայել է որպես մարդկանց կյանքը «հոշոտելու և փոշիացնելու» միջոց… Այդ նույն Սահմանադրության խախտմամբ ինձ էլ «են փռել ասֆալտին ու ծաղրել»… Ու գիտեք ինչու՞… որովհետև ես չեմ «անդամագրվել» Բաղրամյան 26֊ի միաբջիջների կլանին… Իսկ այդ կլանը անխտիր ոչնչացնում էր ամեն ինչ ու բոլորին… հատկապես ընդդիմախոսներին և ինքնուրույն կարծիք ունեցողներին…

Ամեն ինչ սկսվեց, այն բանից, երբ գևորգ սուրիկի կոստանյանն իրեն «հռչակեց» կոռուպցիայի դեմ պայքարի «հայկական ֆեմիդա»… Դե պատկերացրեք՝ սուրիկ կոստանյանի որդի գևորգ կոստանյանը խոսում է մի բանի մասին, երբ բոլորը գիտեն, որ իր հագի ներքնազգեստն անգամ «կոռուպցիայի արդյունք է»…

Շարունակությունը ՝ տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *