ԽԻՍՏ ՊԱՏԱՍԽԱՆ․ Չեղա՜վ, չեղավ , Նաիրա Զոհրաբյան ․․․ Ռուզան Ասատրյան

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՉԵՂԱ՜Վ, ՉԵՂԱՎ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ…

/Ներողություն եմ խնդրում Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներից/

Անկեղծ ասած՝ չէի պատկերացնում, որ տարիների փորձ ունեցող քաղաքական գործիչը այս դժվարին ժամանակներում, երբ օդ ու ջրի նման ամրապնդել ու համախմբել է անհրաժեշտ աշխարհի ողջ հայությանը, նման կոշտ արտահայտությամբ հանդես կգար Հայաստանից արտագաղթած մեր հայրենակիցների վերաբերյալ:Մենք պատճառը վերացնող ազգից վաղուց ենք վերածվել հետևանքը հարթեցնողների և դժբախտաբար, որն էլ եղել է տարիներ շարունակ ազգի զարգացումն արգելակող բուն հանգանանքը և ցավոք, այսօր էլ այն շարունակվում է:

Հայ ժողովրդի նոր ու ծավալուն արտագաղթը, հարգելի Նաիրա, այն ,,Սպիտակ եղեռնի,, ներկայությունն էր, որի մասին ժամանակին ակնարկել էր Պարույր Սևակը: Ինչ է նշանակում ,,լափի համար են հեռացել հայրենիքից,,..Դուք գիտեք, որ շների կերակրամանին լափաման են ասում, իհարկե գիտեք…. Ձեզ հայտնի է նաև, որ կա մարդկային հոգեբանություն, այն է ՝ հաղթանակից հետո հայրենիք չեն լքում, բայց երկիրը դատարկվեց՝ շարունակաբար և մեր դժբախտ հայրենակիցները հեռացան ոչ թե մի կտոր հացի համար, քանզի հայ ժողովուրդը, իսկապես քարից հաց քամելով էլ կպահեր իր ընտանիքը:

Մի մոռացեք, որ հայոց պատմության ողջ ընթացքում մեղվի աշխատասիրություն ունեցող հայը երբեք սոցիալական բունտ չի բարձրացրել, դա հայի պատվին վայել չէ, որովհետև նա ստեղծող արարող է ի բնե… Սակայն շեն ու հարուստ գործարանները փակեցին և մետաղի լոմի վերածելով ուղարկեցին Պարսկաստան, կապեցին հայի ձեռքերը, նրան դարձնելով գործազուրկ: Երկրաշարժի ու պատերազմի մեջ ընկղմված ազգը կտրոնով հաց էր գնում, բայց չէր լքում Հայրենիքը:

Շարունակությունը՝ տեսանյությում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *