ԼՈՒՐՋ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ․․․Կորոնավիրուսը <<կախարդական փայտիկով>> համայն մարդկությանը դարձրեց խիստ կառավարելի

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Լուրջ մտահոգություն…

Կորոնավիրուսը <<կախարդական փայտիկով>> համայն մարդկությանը դարձրեց խիստ կառավարելի, պատճառելով հազարավոր մարդկային կորուստներ, տնտեսական փլուզումներ: Այս ամենը բոլորին է հայտնի, քանզի լրատվությունը ամեն օր համակարգված քայլում է միջազգային ռիթմով:

Ինձ զարմանք ու մտահոգություն է պատճառում մարդկության անտարբերությունը՝ կորոնավիրուս ստեղծողների և տարածողների անպատժելիությունը, այն դեպքում, երբ բոլոր մասնագետներն ու քաղաքական գործիչները հաստատում են, նրա լաբորատոր պայմաններում ստեղծված կենսաբանական զենք լինելու մասին:

Ինչու համամարդկային բողոքի ալիք չի բարձրանում աղետաբեր ժահրը կանխելու, ստեղծողներին մահապատժի ենթարկելու և հարյուր հազարավոր մահացածների հոգին խաղաղեցնելու նպատակով: Մարդկությունը արդյոք միշտ է այսպես հանդուրժող եղել, այո…Ահա թե ինչու առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ թուրքերը բնաջնջում էին հայ էթնոսին, նրանց ունեցվածքին ու տարածքներին տիրելու համար, աշխարհը լուռ էր… ,,թղթե շերեփով,, էին միջազգային կաթսայից հանում հայոց ազգի փրկության աղերսները…

Կորոնավիրուսը նաև միջոց է բռնակալ ու զավթիչ տերությունների համար՝ իրենց անավարտ ծրագրերն իրականացնելու, ինչպես Թուրքիայի նախագահ Էրդողանը, որն իր նախնիների անհագուրդ կոտորածներից անբավարար, վերջերս իր գաղտնի խորհրդակցություններից մեկի ժամանակ ՈՒՐԱՐՏՈՒՆ համարել է թուրքերի հայրենիքը…

Դե, ինչ ասեմ, ասում եմ տեր լինենք մեր մշակույթին, անցյալին ու ներկային, միաբանվենք հանուն Հայաստանի հզորացման, իրար վատաբանելու և պետության վրա քար նետելու փոխարեն, ճակատագրի մեծ նվերը՝ հայոց պետականությունն ու բանակը անխոցելի պահենք…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *