Առանց դագաղ կթաղեմ․ Ես ցանկացածիդ հետ պատրաստ եմ «պատերազմի»․ Արմեն Դանիելյան

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը սոցցանցի իր էջում գրել է․

Հատուկ այն քաղաքական գործիչների համար, ովքեր իմ գրառումներից տառապում կամ ընկնում են խորը դեպրեսիայի մեջ… հասկանում եմ, որ երբ սկսեմ բանավոր խոսել՝ քաղաքական գերեզմանոցում հերթեր կգոյանա… սա որպես հիշեցում…

Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում և չեմ էլ զբաղվի. Սա իմ անբեկանելի որոշումն է։ Սակայն այդ որոշումն ինձ երբեք էլ չի կաշկանդել ազնիվ արտահայտել իմ քաղաքացիական դիրքորոշումն ու մտահոգությունը… ես երբեք չեմ հավակնել լինել ամենաճշմարիտը… անսխալական մարդ չկա այս աշխարհում և ես էլ բացառություն չեմ…

Հ.Գ. Ես անվեհապահորեն սիրում եմ իմ Հայրենիքը, հայ մարդուն։ Ինձ համար չկա վատ ու լավ հայի տեսակ. յուրաքանչյուրն իմ ընկերն է, իմ բարեկամը, իմ ընտանիքի անդամը… իմն է՝ հային և Հայաստանին վերաբերող ամեն ինչը…

Մեկ անգամ չէ, որ ասել եմ. ես վստահել եմ մարդկանց, շատերին համարել իմ ընկերը, հրապարակայնորեն դրական արտահայտվել նրանց մասին…

Հ.Գ. Մեծ հավատով և վստահությամբ եմ ստանձնել բարձր պաշտոն՝ գենետիկորեն իմ մեջ ունենալով ամուր կամք և անխախտ սկզբունքներ… Այդ տարիները հատկանշական էին նրանով, որ ծնողներս մշտապես «խռով էին» ինձնից։ Դե պատկերացրեք, սովորական շինարարի ընտանիքից սերված մի մարդ, ով նշանակվել էր բարձր պաշտոնում ու ակամայից հայտնվել էին հին ու նոր բարեկամները, ծանոթներն ու ընկերները, պաշարել մեր տունն ու ծնողներիս՝ իրենց տարբեր խճճված հարցերով։ Ես սկզբունքորեն հրաժարվել եմ անարդար հարցերին ընթացք տալուց… Այժմ, փառք Աստծո, չկան նման «պահանջատերեր», իսկ ծնողներս ինձնից խռով չեն…

Հ.Գ. Ինձ պաշտոնից «հեռացնելուց» հետո, տևական ժամանակ մտածում էի, թե Սերժ Սարգսյանը տեղյակ չէ, որ ես աշխատանքից ազատվելու դիմում չեմ գրել… կարծել եմ, թե գևորգ կոստանյանը ճիշտ չի ներկայացրել, ստել է, ասել է՝ Արմեն Դանիելյանը դիմում է գրել աշխատանքից ազատվելու, Սերժ Սարգսյանն էլ ազատել է…

Շարունակությունը ՝ տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *