Ահա ՍԴ-ի և նրա նախագահ Հրայր Թովմասյանի հանցավոր գործունեությունը ապացուցող փաստ․ Լյովա Եղիազարյան

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Լյովա Եղիազարյանը սոցցանցի իր էջում գրել է․

Ահա Սահմանադրական դատարանի և նրա նախագահ Հրայր Թովմասյանի հանցավոր գործունեությունը ապացուցող փաստ:

«Առաջին լրատվականի» տեղեկություններով  Ազգային ժողովում ՍԴ-ի վերաբերյալ նախագծի քննարկմանը զուգահեռ հենց այս պահին Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստ է հրավիրել Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կասեցված գործի քննությունը վերսկսելու նիստի օր նշանակելու համար։ Որոշում է կայացվել դիմումի քննության օր նշանակել հուլիսի 7-ը։

Նշենք, որ այդ հարցը ՍԴ աշխատակարգային նիստի օրակարգում չի եղել և վերջին պահին է ավելացվել։

«Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբանական թիմը Սահմանադրական դատարանում վիճարկում է 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը, որը վերաբերում է Քոչարյանի անձեռնմխելիությանը։ Այդ հարցով Սահմանադրական դատարանը դիմել էր ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։ Երկու կառույցների խորհրդատվական կարծիքն էլ արդեն ուղարկվել է,-ավելացնում է լրատվամիջոցը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *